ՆԱՆԷ  հյուրանոց

Մենք լավագույն առաջարկներ ունենք հանգստի կամ գործուղումների նպատակով ժամանած հյուրերի համար: ՆԱՆԷ հյուրանոցը գործում  է Գյումրիում՝  Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում։ Գյումրին հայտնի է իր  ուրույն կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, թանգարաններով և եկեղեցիներով։Համարվում է հումորի, արվեստների և արհեստների քաղաք։


ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


  • Թվով 14 հարմարավետ սենյակներ
  • Եվրոպական նախաճաշ
  • Ռեստորան․ հայկական ավանդական խոհանոցով
  • Պիցերիա/ իտալական խոհանոցով/
  • Ամառային սրճարան
  • Լաունջ բար
  • Wi-Fi հյուրանոցի ամբողջ տարածքում
  • Ուղեբեռի պահպանման ծառայություն/սենյակ
  • Ժողովների  սրահ
 

Բացահայտեք մեր հյուրանոցը

ՆԱՆԷ հյուրանոցն առաջարկում է սենյակներ՝ ստանդարտ/երկտեղանոց և դելյուքս կարգի։Սենյակները կահավորված և հագեցած են ներդաշնակ և հարմարավետ միջավայրը լրացնող բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պատկանելիքներով։

Մեր առավելությունները

Ընդունարանի 24/7 շուրջօրյա ծառայություն

ՆԱՆԷ  հյուրանոցի ընդունարանի   ծառայություններն իրականացվում են շուրջօրյա՝ շաբաթվա բոլոր օրերին։  երաշխավորված ամրագրումներ էլ.փոստով, հեռախոսով կամ առցանց տարբերակով, չեղարկումներ, ժամանում/մեկնումների գրանցում, ուղեբեռի պահպանում, հիշեցման ծառայություն:

Անվճար ավտոկայանատեղի

Շուրջօրյա/24/7 ժամյա ծառայություն

Անվտանգ, տեսահսկվող կայանատեղի․ 

Ծառայությունը հասանելի է հյուրանոցի բոլոր գրանցված հյուրերի համար:

Անվճար WiFi

Հուսալի Wi-Fi-ը հյուրերի տրամադրության տակ է հյուրանոցի  ամբողջ տարածքում:

Անվտանգության չհրկիզվող պահարան

Հյուրանոցի բոլոր սենյակների  պահարաններում  տեղադրված  է անվտանգության չհրկիզվող մետաղական՝  սեյֆ, որտեղ  հյուրը կարող է պահել իրեն պատկանող թանկարժեք իրերը,կամ հատուկ կարևորություն ունեցող փաստաթղթերը։

ՆԱՆԷ հյուրանոցի  տարածքում են գտնվում

- Ռեստորան ,,ՇԱՐԱ,,

 - Պիցցերիա ,,ԴԻ ՆԱՊՈԼԻ,,

 - Ամառային սրճարան ,,ԼԵ ՔԱՖԵ,,


Ձեր հանգիստը  լիարժեք և ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք օգտվել  ռեստորանից,պիցերիայից և ամառային սրճարանից՝ համտեսելով մայրցամաքային նախաճաշ, հայկական ավանդական, ինչպես նաև  եվրոպական խոհանոցի  համադամ ուտեստների, պիցցաների և ըմպելիքների լայն տեսականին։

Տարածքի առանձնա-հատկությունները

Վայելեք ՆԱՆԷ հյուրանոցի նրբաճաշակ գեղեցկությունը, հարմարավետությունն ու հանգստավետությունը։ Հյուրանոցն իդեալականորեն տեղակայված է Գյումրու կենտրոնում՝ բանուկ պողոտայում: Ցանկության դեպքում կարող եք հանգստանալ և թարմանալ շատրվանի մոտ, զբոսնել   կանաչապատ տարածքում՝  բացահայտելով  մեր եզակի քանդակներն ու տարածքի մյուս  գեղեցիկ անկյունները:

Նախաճաշ

,,ՇԱՐԱ,, ռեստորանում գերիշխում է հին Գյումրու կոլորիտը: Այստեղ կարող եք համտեսել հայկական և եվրոպական ավանդական խոհանոցի համեղ ուտեստներ՝ պատրաստված սեզոնի ամենաթարմ մթերքներից: 

Բարում կարող եք համտեսել նաև խմիչքների և կոկտեյլների  բազմազան տեսականի: